Մարկ Արենը հյուրընկալվելու է ՀՊՏՀ-ում

07.12.2021
Դիտումների քանակ՝ 553

Արդի հայ արձակագիր, մոսկվաբնակ գործարար Մարկ Արենի հետաձգված այցը Հայաստան և ՀՊՏՀ կկայանա դեկտեմբերի 14-ին, ժամը 12։20-ին, ՀՊՏՀ նիստերի դահլիճում:

ՀՊՏՀ գրամշակութային ակումբը «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» նախագծի շրջանակում նախաձեռնում է այս տարեվերջի ամենասպասված միջոցառումը։ Մերօրյա հայ արձակի տպավորիչ ու հետաքրքիր ներկայացուցիչներից մեկի, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Ռեքվիեմ Հուդայի», «Վիլ-Էվրար» և այլ ստեղծագործությունների հեղինակ Մարկ Արենի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն թե՛ գրականությանը, թե՛ տնտեսագիտությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ուզու՞մ ես ծանոթանալ տնտեսագիտության ոլորտի արհեստավարժ մասնագետի և տաղանդաշատ արձակագրի հետ, ավելին իմանալ նրա մասին, պարզել՝ ինչպես կարելի է փայլուն հաջողություններ արձանագրել միանգամից մի քանի ոլորտում, ուրեմն՝ բաց մի՛ թող տարեվերջի այս կարևոր իրադարձությանը մասնակցելու բացառիկ հնարավորությունը։

Գրացման համար անցեք սույն հղմամբ: