Դասախոսություն հատուկ ՀՊՏՀ-ականների համար

10.05.2021
Դիտումների քանակ՝ 822

«Ակբա բանկ» ԲԲԸ-ի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը հատուկ ՀՊՏՀ ուսանողների համար հանդես է գալու դասախոսությամբ։

Դասախոսությունը հետևյալ երեք թեմաների շուրջ է լինելու՝

  • ՀՀ առևտրային բանկերի զարգացման ներկա միտումները,
  • Covid 19 համաճարակի ազդեցությունը բանկային համակարգի և տնտեսության վրա,
  • «Ակբա բանկ» ԲԲԸ-ի առաքելությունը և դերը ՀՀ տնտեսության մեջ:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 12:20-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում: Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը: