ՀՊՏՀ-ն հայտարարում է թափուր տեղերի մրցույթ
ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից հայտնում են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
Դեկանի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝
1. դիմում ռեկտորին,
2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. ինքնակենսագրություն,
4. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
5. ֆակուլտետի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ամբիոնի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝
1. դիմում ռեկտորին,
2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. ինքնակենսագրություն,
4. կադրերի հաշվառման՝ սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով,
5. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
6. տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
7. տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
8. ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի հունիսի 09:
Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները սահմանված ժամկետում պետք է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 սենյակ: