«Մեքենայական ուսուցում Python ծրագրավորման լեզվի կիրառմամբ». նոր դասընթաց
Մեկնարկում է «Մեքենայական ուսուցում Python ծրագրավորման լեզվի կիրառմամբ» նոր դասընթացը՝ նախատեսված այն սկսնակների համար, որոնք հետաքրքրված են մեքենայական ուսուցմամբ, սակայն չունեն ծրագրավորման գիտելիքներ։
Մեքենայական ուսուցման մեթոդները լայնորեն կիրառվում են.
- ֆինանսական,
- հարկային,
- առողջապահական,
- հեռահաղորդակցության,
- մարքեթինգային,
- գործարարության տարբեր ոլորտներում,
- հետազոտական աշխատանքներում,
- քաղաքականության մշակման և դրանց օպտիմալության գնահատման գործընթացում:
Մեքենայական ուսուցման մեթոդները hնարավորություն են տալիս լուծելու տարատեսակ խնդիրներ՝ արժեթղթերի շուկայում գործառնությունների ավտոմատացում և կառավարում, նկարների, խոսքի ճանաչման ալգորիթմների մշակում, առցանց զեղծարարությունների բացահայտման մեթոդների մշակում, տեքստային տեղեկատվության մշակում և վերլուծություն (sentiment analysis, topic modeling), աշխարհագրական տվյալների մշակում, հաճախորդների սեգմենտավորում, կանխատեսումների իրականացում, ռիսկերի գնահատում և այլն։
6 շաբաթների ընթացքում կուսումնասիրենք՝
- Intro to Python: Basics of Python, numPy, Pandas, Data Visualization with Pyhton
- Intro to Machine Learning
- Machine Learning with Python: Scikit-learn
- Supervised learning: Linear Regression, Logistic Regression, Decision trees, K-Nearest Neighbours
- Neural Networks (Feedforward neural network)
- Unsupervised learning: Cluster Analysis, Principal Component Analysis
- Association rules mining / Social Network Analysis
Դասընթացի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Անհրաժեշտ գիտելիքները՝
- Անգլերենի իմացություն,
- Նկարագրական վիճակագրության մեթոդների իմացություն:
Մեկնարկը՝ 24.05.2022
Տևողությունը՝ 6 շաբաթ (12 հանդիպում՝ երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 18։30-20։30)
Ձևաչափը՝ օֆլայն
Վայրը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Արժեքը՝ 45 000 դրամ (ՀՊՏՀ ուսանողներին և աշխատակիցներին տրամադրվում է 30 տոկոս, իսկ շրջանավարտներին՝ 10 տոկոս զեղչ)
Դասընթացավարներ՝
Գրանցվել կարող եք այստեղ: