Վարպետաց դաս՝ «ՀԱՄ-ով ուսանողներ»
«Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» ՀԿ-ն հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00 - 13:30-ը կազմակերպում է վարպետաց դաս՝ «ՀԱՄ-ով ուսանողներ» (ՀԱՄ-ով` Հաջողակ Անձի Մտածելակերպով) խորագրով։
Թեմա` «Ազգային հարստությունը կրթօջախներն են, ոչ թե ընդերքը»
Վարպետաց դասին կքննարկվեն հետևյալ հարցերը.
- Գոյատևման և վերարտադրման պահանջմունք. սոցիալական դիրք և հարստություն:
- Առաքելությունից մինչև ճակատագիր:
- Բնական ռեսուրսները սպառվում են, գիտելիքն ու փորձը` բազմապատկվում:
- Կրթօջախը՝ սպառողից արժեք ստեղծողի վերածվելու հարթակ:
- Արժեք ստեղծելը՝ որպես նախասիրությունների և հմտությունների զուգորդում:
- Կարգապահությունը՝ նպատակներին հասնելու միակ կամուրջ:
- Վաստակելու երեք կարգավիճակ. աշխատող, ձեռնարկատեր, ներդրող:
- Գործատո՞ւ, թե՞ Հնարատու. ստեղծեք ձեր մասնաբաժինը ընկերությունում:
- Մեր պատմությունը. առաքելություն, կառուցվածք, կադրային առաջխաղացում:
- Հարց ու պատասխան:
Վարպետաց դասի բանախոսը Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանն է, ով ունի ոլորտում աշխատելու շուրջ 20 տարվա փորձ: Վահագն Համբարձումյանը որակավորված աուդիտոր է, Հայաստանի փորձագետ հաշվապահների և աուդիտորների պալատի խորհրդի անդամ:
Բանախոսը հեղինակային իրավունքով վարում է նաև «ՀԱՄ-ով աշխատակիցներ» և «ՀԱՄ-ով գործարարներ» խորագրերով սեմինարներ:
Հանդիպումը տեղի կունենա ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նիստերի դահլիճում։