Դասավանդելու և վերապատրաստվելու հնարավորություն Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում

22.10.2021
Դիտումների քանակ՝ 913

Հայաստանի պետական տնտեսագիտական և Սալոնիկի Արիստոտելի անվան (Հունաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հոկտեմբերի 26-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը,  իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլ.փոստին: