Վարպետաց դաս՝ «ՀԱՄ-ով ուսանողներ»

02.12.2021
Դիտումների քանակ՝ 718

«Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» ՀԿ-ն դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:20 - 13:30-ը կազմակերպում է վարպետաց դաս՝ «ՀԱՄ-ով ուսանողներ» (ՀԱՄ-ով` Հաջողակ Անձի Մտածելակերպով) խորագրով։ Թեմա` «Ազգային հարստությունը կրթօջախներն են, ոչ թե ընդերքը» Վարպետաց դասին կքննարկվեն հետևյալ հարցերը

  • Գոյատևման և վերարտադրման պահանջմունք. սոցիալական դիրք և հարստություն:
  • Առաքելությունից մինչև ճակատագիր:  Բնական ռեսուրսները սպառվում են, գիտելիքն ու փորձը` բազմապատկվում:
  • Կրթօջախը՝ սպառողից արժեք ստեղծողի վերածվելու հարթակ:
  • Արժեք ստեղծելը՝ որպես նախասիրությունների և հմտությունների զուգորդում:
  • Կարգապահությունը՝ նպատակներին հասնելու միակ կամուրջ:
  • Վաստակելու երեք կարգավիճակ. աշխատող, ձեռնարկատեր, ներդրող:
  • Գործատո՞ւ, թե՞ Հնարատու. ստեղծեք ձեր մասնաբաժինը ընկերությունում:
  • Մեր պատմությունը. առաքելություն, կառուցվածք, կադրային առաջխաղացում:
  • Հարց ու պատասխան:

Վարպետաց դասի բանախոսը Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանն է, ով ունի ոլորտում աշխատելու շուրջ 20 տարվա փորձ: Վահագն Համբարձումյանը որակավորված աուդիտոր է, Հայաստանի փորձագետ հաշվապահների և աուդիտորների պալատի խորհրդի անդամ: Բանախոսը հեղինակային իրավունքով վարում է նաև «ՀԱՄ-ով աշխատակիցներ» և «ՀԱՄ-ով գործարարներ» խորագրերով սեմինարներ:

Հանդիպումը տեղի կունենա ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նիստերի դահլիճում։