Առարկությունների հաղթահարում․վարպետության դաս ՀՊՏՀ-ում

11.09.2024
Դիտումների քանակ՝ 179

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում սեպտեմբերի 18-ին ժամը 12։30-ին տեղի է ունենալու անչափ հետաքրքիր վարպետության դաս՝ «Առարկությունների հաղթահարման գաղտնիքները վաճառքում» թեմայով, ոլորտի առաջատար մասնագետի կողմից։

Դարձե΄ք վաճառքների գուրու՝ սովորելով հաղթահարել ցանկացած հաճախորդի յուրաքանչյուր առարկություն և փոխակերպել դրանք հաջող գործարքների։

Վարպետության դասի ընթացքում դուք կսովորեք՝

  • ինչպես կանխատեսել հաճախորդների առարկությունները և պատրաստ լինել դրանց,
  • առարկությունները հաղթահարելու ամենաարդյունավետ մոտեցումները,
  • տարբերել բողոքները հիմնավոր առարկություններից,
  • ինչպես առարկությունները վերածել փակված գործարքի և մեծացնել եկամուտները։

Բանախոս Ռուստամ Գրիգորյան՝ ՀՊՏՀ շրջանավարտ, վաճառքների միջազգային փորձագետ, «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության տնօրեն, հաջողությամբ փակել է ավելի քան 300 գործարք։

Միջոցառումը նախատեսված է վաճառքի մասնագետների, գործարարների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել հաղթահարել առարկությունները և հաջող գործարքներ կնքել։

Իմացիր՝ «Առարկությունը վաճառքի սկիզբն է, այլ ոչ պատճառ՝ այն դադարեցնելու համար»։
 Մուտքն անվճար է և բաց բոլոր ցանկացողների համար, բայց տեղերը սահմանափակ են։
 Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։ Գրանցման հղումը՝ այստեղ