«Հավերժական Հռոմը» թեմայով վարպետության դաս ՀՊՏՀ-ում

19.04.2024
Դիտումների քանակ՝ 357

Ապրիլի 23-ին, ժամը 12։30-ին Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում կկայանա վարպետության դաս՝ «Հավերժական Հռոմը» թեմայով։ Բանախոսն է լեզուների ամբիոնի դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Մարինա Աբրահամյանը։ Նա ներկայացնելու է Հռոմի դարավոր պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ճարտարապետական գլուխգործոցները։

Բանախոսությունը ռուսերեն է։ Մուտքն ազատ է։