Ապրիլի 18-ին մեկնարկել է առկա բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման գործընթացը

18.04.2024
Դիտումների քանակ՝ 1620

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, այսօրվանից՝ ապրիլի 18-ից, սկսվել է միասնական քննությունների, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը, որը կավարտվի մայիսի 10-ին, ժամը 18․00-ին։

2024-2025 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքական ձևով ներկայացնում ենք ստորև։

Այսպիսով, 2024-2025 ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացվում է առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում: Մինչ գրանցվելը՝ քննությունների համար պետք է իրականացնել վճարում ԳԹԿ հաշվեհամարին (900018003401)՝ յուրաքանչյուր քննության համար 1500 ՀՀ դրամ։

2024-2025 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որը պարբերաբար թարմացվում է։

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության վճարովի և անվճար տեղերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։

ՀՊՏՀ առկա բակալավրիատի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ բակալավրական կրթական ծրագրերին, դրանց նկարագրերին, մասնագիտության հեռանկարներին կարող եք ծանոթանալ կրկին համալսարանի կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղմամբ, ինչպես նաև՝ ՀՊՏՀ բակալավրական ծրագրերի մասին պատմող մեր տեսանյութը կարող եք դիտել ՀՊՏՀ յութուբյան ալիքում։

Սիրելի´ դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուրախությամբ սպասում են ձեզ։ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի խորհրդատուները ամենօրյա կապի մեջ են և պատրաստ՝ պարզաբանելու ձեզ հուզող հարցերը։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել 041 76-40-41, 010 59-34-73 հեռախոսահամարներով, գրել dimord@asue.am էլփոստին կամ «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբին։