Դրամաշնորհային հետազոտական մրցույթի հրավեր «Ամբերդ»-ից

03.10.2024
Դիտումների քանակ՝ 329

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սե­փական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպի­րանտ­­­ների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարա­կումների ավելացման նպատակով, արտաքին շահառուների հետ խորհրդակցութ­յուն­ների արդյունքում հայ­տա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրակա­նացման մրցույթ՝ «Պետության դերը գործարար բարեվարքության ոլորտում, դրա խթանման մեխանիզմները» թեմայով:

«Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ,  իսկ հավելված 1-ը և հավելված 2-ը հասանելի են ակտիվ հղումներով։