Ուսանողների աշխատանքային իրավունքների թեմայով վարպետության դաս ՀՊՏՀ-ում

18.04.2022
Դիտումների քանակ՝ 587

Սիրելի´ ուսանողներ, ապրիլի 21-ին, ժամը 13։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետի) թիվ 315 լսարանում Հայաստանում գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդես կգան «Ի՞նչ է պետք իմանալ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով դասախոսությամբ: Դասընթացն իրականացվում է Հիմնադրամի «Աշխատանքային իրավունք ուսանողների համար» ծրագրի շրջանակներում և նպատակ է հետապնդում աշխատաշուկա մտնող ուսանողներին փոխանցել կարևոր և անհրաժեշտ գիտելիքներ իրենց աշխատանքային իրավունքների վերաբերյալ։

Վարպետության դասի տևողությունը մինչև 3 ժամ է, իսկ օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Դասընթացավարներն են՝

Շուշանա Սիրականյան՝ իրավաբան, Հայաստանում գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող

Արաքսյա Բագդատյան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ։

Դասընթացի մասնակիցները հավաստագրեր կստանան ՀՊՏՀ-ի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կողմից։