EMERGE տեխնոլոգիաների և ստարտափների միջազգային գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ՀՊՏՀ-ականների համար

18.04.2022
Դիտումների քանակ՝ 887

Հարգելի´ ՀՊՏՀ-ականներ, ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համալսարանը  Երևանում կայանալիք EMERGE գիտաժողովի գործընկերն է, որը նվիրված է տեխնոլոգիաներին և ստարտափներին: Գիտաժողովը տեղի է ունենալու ս.թ. հունիսի 1-2-ը և ունենալու է շուրջ 2000 մասնակից:

Եթե ունեք զարգացման փուլում գտնվող ստարտափներ կամ որևէ ստարտափի ներկայացուցիչ եք, ապա  մինչև ապրիլի 28-ը կարող եք դիմել՝ մասնակցելու գիտաժողովի շրջանակում նախատեսված ստարտափների մրցույթին և ստանալու մինչև  250.000 ԱՄՆ դոլար ներդրում, ինչպես նաև այլ մրցանակներ: Նախորդ տարվա գիտաժողովի մասնակից  ստարտափները ստացել են ավելի քան 5 մլն եվրո ներդրում: Այս տարվա ներդրողների ցանկում են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են Speedinvest-ը, Runa Capital-ը, ներդրողների պատվիրակությունը Չեխիայի Հանրապետությունից (այդ թվում՝ Presto Ventures, Depo Ventures ընկերությունները), ստարտափ աքսելերատորներ  Wise Guys-ը, Rockstart-ը, և ավելի քան 150 այլ ներդրողներ:

Գիտաժողովի օրակարգը ներառում է հետևյալ բաժինները՝

· Ապագայի թրենդները տեխնոլոգիաների ոլորտում

· Հաջողության պատմություններ հիմնադիրներից (նախորդ տարվա գիտաժողովի խոսնակներ են եղել Miro, PicsArt, PandaDoc, EPAM ընկերությունների ներկայացուցիչները)

· EMERGE CHALLENGE ստարտափ մրցույթ՝ մինչև 250.000 ԱՄՆ դոլար ներդրում, ինչպես նաև այլ մրցանակներ ստանալու հնարավորություններով

· Networking և հաճելի ժամանց

Որպես գիտաժողովի գործընկեր՝ մեր համալսարանը ՀՊՏՀ-ականներին հնարավորություն է ընձեռում տոմսերը ձեռք բերելու 20% զեղչով՝ օգտագործելով  COMMUNITY20 պրոմո կոդը: