Մագիստրոսական կրթաթոշակի մրցույթ

27.07.2023
Դիտումների քանակ՝ 904

ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերում սովորող ուսանողներն աննախադեպ հնարավորություն են ստանում դիմելու կրթաթոշակի, որն ամբողջությամբ կփոխհատուցի նրանց ուսման վարձավճարը։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից մշակվել է «Հայաստանի սկսնակ լիդերները» բուհերի շրջանավարտների համար հատուկ ծրագիրը, որի նպատակն է զարկ տալ նրանց կարիերայի վաղ մեկնարկին և նպաստել կարողությունների ամբողջական բացահայտմանը՝ դառնալու ապագա լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար։

Ծրագիրը 2023/2024 ուսումնական տարում մագիստրատուրայում ուսանելու համար կրթաթոշակ է տրամադրում հայաստանյան խոշոր բուհերին, այդ թվում՝ ՀՊՏՀ ուսանողներին։

Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերն ընդունվում են՝ սկսած հուլիսի 14-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 11-ը:

Կրթաթոշակի մանրամասները։

Հարգելի΄ մագիստրանտներ, համալսարանում ընդունված լինելու փաստը հավաստող տեղեկանքի համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։