ՀՊՏՀ մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը կմեկնարկի օգոստոսի 15-ին

14.08.2023
Դիտումների քանակ՝ 1291

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների ընդունելության երկրորդ փուլի մրցույթ։

Ըստ այդմ, ՀՊՏՀ մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը կանցկացվի օգոստոսի 15-30-ը ներառյալ։ Երկրորդ փուլի դիմորդները շեմային քննությունը կհանձնեն 2023 թ․ օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 4-ին, ժամը 12։00-ին։ Դիմորդները շեմային քննությունը հանձնելու են բանավոր։

Երկրորդ փուլի արդյունքները կհրապարակվեն մինչև 2023 թ․ սեպտեմբերի 1-ը։

Ընդունելությանը, մրցութային կարգին, կրթական ծրագրերին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին ծանոթացեք կից փաստաթղթում։

ՀՊՏՀ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունն առկա է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 58-94-43 հեռախոսահամարով՝ ժամը 9։30-ից 17։30-ն կամ այցելել ՀՊՏՀ asue.am պաշտոնական կայք։