Հանդիպում ՀՊՏՀ-ում և հուշագրի ստորագրում IDeA հիմնադրամի հետ
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 21-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում (Նալբանդյան 128, գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՊՏՀ-ի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:
Փաստաթուղթը կստորագրեն ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը: Հուշագրով սահմանվում է կողմերի միջև համագործակցությունը, որը միտված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակների իրագործմանը:
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Րաֆֆի Պաղճեանը կներկայացնի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները:
Միջոցառմանը կարող են մասնակցել համալսարանի և՛ ուսանողները, և՛ աշխատակիցները: