Հանդիպում-քննարկում
30.09.2021
Դիտումների քանակ՝ 837
2021 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում «Աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունը» թեմայով: Հանդիպման նպատակն է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև տվյալ ոլորտում պետության վարած քաղաքականությունը:
Հանդիպման հիմնական բանախոսները լինելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները: Բանախոսների մասին մանրամասները կլինեն շուտով: