ԵՄ «Էրազմուս+». Օսիյեկի համալսարանում վերապատրաստվելու հնարավորություն

01.10.2021
Դիտումների քանակ՝ 1138

Հայաստանի պետական տնտեսագիտական և Օսիյեկի (Խորվաթիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Օսիյեկի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված վարչական աշխատակիցները մինչև հոկտեմբերի 6-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: