Հանդիպում «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր-տնօրենի հետ

18.03.2019
Դիտումների քանակ՝ 1034

Շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Միջոցառման թեման՝ «Գործարար տեղեկատվության դերը բիզնեսում և կյանքում»: Քննարկվելու է անհատի և կազմակերպության համար գործարար տեղեկատվության կարևորությունը: Հանդիպումը տեղի կունենա մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 310 լսարանում, ժամը 14:30-ին: