«FEEDBACK» միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր

18.03.2019
Դիտումների քանակ՝ 871

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովը կազմակերպում է «FEEDBACK» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողով, որը տեղի կունենա ապրիլի 6-7-ը, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում: Հանդես են գալու տարբեր ոլորտների փորձառու և բանիմաց մասնագետներ, լինելու են ինտերակտիվ խաղեր և քննարկումներ, ողջ ընթացքում աշխատելու են նաև խմբերին կցված մասնագետներ։ Աշխատաժողովը միտված է անձի զարգացմանն ու ինքնաճանաչմանը:

Կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բոլոր ուսանողները: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 23-ը ներառյալ մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով: ՈւԽ-ն ընդգծում է՝ հայտատուներից կընտրվեն վերջին հարցի ամենահետաքրքիր պատասխանների հեղինակները: