Հանդիպում՝ ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում
14.06.2019
Դիտումների քանակ՝ 1069
«Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ Արմինե Սչանյանը, ասիստենտներ Սրբուհի Իսրայելյանը, Մարե Խաչատրյանը և վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը երկու շաբաթ տևողությամբ վերապատրաստում են անցել Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում: Հունիսի 18-ին, ժամը 14:30 ՀՊՏՀ միջազգային ծրագրերի դահլիճում տեղի կունենա հանդիպում, որտեղ վերապատրաստված դասախոսները իրենց ձեռք բերած փորձը կներկայացնեն համալսարանի մյուս դասախոսների և հետաքրքրված անձանց:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: