Ուսման հրավեր (Ղազախստան) և փոխանակման ծրագիր (Բրազիլիա)

13.06.2019
Դիտումների քանակ՝ 1188

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքի միջազգային մրցույթներ խորագրում առկա են նոր հայտարարություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

Ուսման հրավեր (Ղազախստանի Հանրապետություն)

Ղազախստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի մայիսի 15-ից հուլիսի 19-ը հայտարարում է կրթաթոշակային ծրագիր՝ Ղազախստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրիատի (25 տեղ), մագիստրատուրայի (125 տեղ) և ասպիրանտուրայի (10 տեղ) ծրագրերով կրթություն ստանալու նպատակով:

Մանրամասները՝ այստեղ:

«Բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագիր (PEG-G)

Հայաստանը ներառվել է Բրազիլիայի կրթության նախարարության 2020 հանրային ընտրության գործընթացում՝ «Բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի (PEG-G)» շրջանակներում:  PEG-G-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այստեղ: