«Մեծ քաղաքի իմ փոքր անկյուն» լուսանկարչական մրցույթ

15.10.2018
Դիտումների քանակ՝ 1098

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հայտարարում է«Մեծ քաղաքի իմ փոքր անկյուն» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթ՝ նվիրված Երևանի 2800-ամյա հոբելյանին: Կարող են մասնակցել ՀՊՏՀ ուսանողները:
Մրցույթին մասնակցելու պայմաններն են`
1. Լուսանկարել ձեր սիրելի տեսարժան վայրը Երևանում:
2. Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ նկարներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին` accountant_sc@mail.ru :
Իսկ արդեն հոկտեմբերի 18-ին ՀՊՏՀ բակում տեղի կունենա մրցույթ-ցուցահանդես, որի ընթացքում կցուցադրվեն լավագույն նկարները: Մրցույթի հաղթողներին ընտրելու քվեարկությանը մասնակցել կարող են բոլորը` արկղում գցելով իրենց դուր եկած նկարի համարը: Երեք առավելագույն ձայներ հավաքած մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից: