Հոկտեմբերի՝ 11-12-ի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը

10.10.2018
Դիտումների քանակ՝ 657

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` ՀՀ Կառավարությունը որոշել է 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխել համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:
Որոշմանը կարող եք ծանոթանալ Կառավարության պաշտոնական կայքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրա 3-րդ կուրսի՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին նշանակված քննությունները տեղափոխվելու են համապատասխանաբար հոկտեմբերի 15 և 16: