Մասնակցության հնարավորություն NetFairwork կրթական տոնավաճառին

20.03.2023
Դիտումների քանակ՝ 693

Սիրելի′ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ ձեզ հնարավորություն է ընձեռվում մասնակցելու NetFairwork կրթական տոնավաճառին, որն իրականացվում է Edunetwork-ի կողմից։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ևս, ի թիվս այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնակցելու է տոնավաճառին։

Այս տարի առաջին անգամ NetFairwork-ը անցկացվելու է օֆլայն ձևաչափով, մարտի 25-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում (Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Ալեք և Մարի Մանուկեան սրահ, Մարշալ Բաղրամյան 40)։

Մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան ներկա գտնվելու կրթական տոնավաճառին, տեղում ծանոթանալու առաջարկվող կրթական ծառայություններին և ընտրելու իրենց ապագա համալսարանը։

Տոնավաճառի նպատակն է համախմբել միջազգային գործընկերներին և դիմորդներին՝ վերջիններիս հնարավորություն տալով ծանոթանալու աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների հետ, տեղեկություններ ստանալու կրթական հաստատությունների և վերջիններիս ընձեռած հնարավորությունների, ծրագրերի և կրթաթոշակների մասին։

Մասնակցության վճարը 2000 ՀՀ դրամ է:

Միջոցառմանը գրանցվելու համար մասնակցության վճարը պետք է նախապես փոխանցել Edunetwork-ի 220473332066000 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով ձեր անուն-ազգանունը, ապա անցնել հետևյալ հղմամբ, լրացնել հայտը և վերջում կցել վճարման անդորրագրի պատճենը: