Միջազգային դասընթացի մասնակցելու բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու ս․թ․ մայիսի 11-20-ը Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք Say no to Radicalization («Ո՛չ ասեք ռադիկալացմանը») խորագրով միջազգային դասընթացին։
Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ մարտի 24-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։
«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության մուտքավճարը կազմում է 100 եվրո:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։