«Նոր տնտեսագիտական տաղանդ» մրցույթ
04.02.2019
Դիտումների քանակ՝ 1604
CERGE-EI-ն հրավիրում է համալսարանների ուսանողներին, ինչպես նաև նորավարտներին՝ մասնակցելու «Նոր տնտեսագիտական տաղանդ» մրցույթին: Կարող են մասնակցել ցանկացած բնագավառի բակալավրիատի, մագիստրատուրայի (առկա և հեռակա) ուսանողները, ինչպես նաև նորավարտները (առավելագույնը՝ մեկ տարի), ովքեր հետաքրքրված են ժամանակակից տնտեսագիտական հարցերով։ Մրցույթը միջազգային է և բաղկացած է երկու փուլից։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ն է։ Մրցույթին առնչվող այլ մանրամասները հասանելի են կից փաստաթղթում։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: