«Կառուցիր կարիերադ ԱյԴիի հետ». ուսումնական ծրագիր

30.01.2019
Դիտումների քանակ՝ 1507

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից հայտնում են, որ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Կառուցիր կարիերադ ԱյԴիի հետ» ուսումնական ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան կիրառելու իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ բանկային ոլորտի վերաբերյալ: Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույն ուսանողները շարունակելու են իրենց կարիերան «ԱյԴի Բանկի» հետ։
Ծրագրի մանրամասները և դիմելու ընթացակարգը՝ այստեղ:
Դիմում-հայտի ձևը՝ այստեղ: