Տեղեկատվական հանդիպում՝ «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում

07.09.2018
Դիտումների քանակ՝ 1055

Արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 14:05-ին ՀՊՏՀ-ի միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից) «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում տեղի կունենա ներբուհական տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված ուսանողներին կներկայացվեն ծրագրին դիմելու կարգը, ֆինանսավորման հետ կապված հարցերը, ՀՊՏՀ գործընկեր համալսարանների վերաբերյալ տեղեկատվություն և այլ մանրամասներ: Ելույթ կունենան նաև այն ուսանողները, ովքեր վերջերս են վերադարձել ՀՊՏՀ գործընկեր եվրոպական բուհերից:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները հրավիրվում են մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպումները շարունակական են, հետագա հանդիպումների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: