Թափուր աշխատատեղ՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ում

07.09.2018
Դիտումների քանակ՝ 1935

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում առկա է թափուր աշխատատեղ։
Հաստիք՝ Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի հաշվետվությունների բաժնի մասնագետ
Վայրը` Հայաստան, Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ դրույք
Նախընտրելի սեռ՝ Իգական

Պարտականություններ

  • ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող օրական, շաբաթական, երկշաբաթյա, ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ստուգում և ներկայացում,
  • Հրապարակվող հաշվետվությունների ձևավորում և ստուգում,
  • Բանկի կառավարման մարմիններին, Բանկում գործող հանձնաժողովներին, կոմիտեներին Բաժնի կողմից ներկայացվող հաշվետվությունների ստուգում և ներկայացում,
  • Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի արխիվացման աշխատանքների հսկողություն,
  • ՀՀ կենտրոնական բանկի և Բանկի կողմից սահմանված նորմատիվների սահմանաչափերի պահպանման հսկողություն,
  • Բաժնի (հաշվետվությունների գծով) մասնագետի աշխատանքների կոորդինացում,
  • Բաժնի (հաշվետվությունների գծով) մասնագետի բացակայության դեպքում նրա պաշտոնեական պարտականությունների ու լիազորությունների կատարում,
  • Տարանցիկ հաշիվներում առկա գումարների շարժին հետևում:

Պրոֆեսիոնալ հմտություններ

Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
Excel ծրագրի գերազանց իմացություն
Աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում պարտադիր չէ
Նախաձեռնողականություն, ճկունություն և վճռականություն
Պատասխանատվության բարձր աստիճան
Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
ArmSoftBank ծրագրի իմացությունը ցանկալի է
Դիմելու վերջնաժամկետը: 01.10.2018
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք պարտադիր կերպով լրացնել http://www.armswissbank.am/am/about/career/ հղմամբ տեղադրված դիմում-հարցաթերթիկը և ուղարկել hr@armswissbank.am էլ.փոստին`վերնագրում նշելով «Հաշվետվությունների բաժնի մասնագետ»:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները: