ՀՊՏՀ-ում մեկնարկում է նոր դասընթաց՝ «Նախագծերի կառավարման հիմունքներ» խորագրով
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 5-ից ազդարարում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացի մեկնարկը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները լիարժեք տեսական և գործնական գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման ամբողջ գործընթացի վերաբերյալ, կծանոթանան նախագծերի կառավարման հիմնական հասկացություններին, կտիրապետեն նախագծերի արդյունավետ կառավարման մեթոդներին և գործիքակազմին, կկարողանան ճիշտ կազմակերպել ընկերության մեջ նախագծերի կառավարման ամբողջ գործընթացը՝ սկսած նախաձեռնումից մինչև փակում և գնահատում, կսովորեն առավել արդյունավետորեն օգտագործել իրենց տրամադրության տակ եղած նյութական և մարդկային ռեսուրսները:
Դասընթացը կվարի Նախագծերի կառավարման ոլորտում բազմամյա փորձ ու նախագծերի կառավարման մասնագետի PMP® միջազգային որակավորում ունեցող էքսպերտ, PMI Armenia փոխնախագահ և Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Մատինյանը:
Դասընթացի ավարտին քննության 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր:
Դասընթացի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից ստացված կից հայտարարությունից: