Նոբելյան փառատոն և «Նոբելյան դասախոսությունների շաբաթ»՝ առցանց
ՀՀ ԱԳ և ԿԳՄՍ նախարարությունների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2021 թ. ապրիլի 7-9 առցանց ձևաչափով տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված 2-րդ Նոբելյան փառատոնը:
Փառատոնին իրենց մասնացությունը հաստատել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ականավոր գիտնականներ և փորձագետներ:
Միաժամանակ, «Նոբելյան դասախոսությունների շաբաթ» միջոցառման շրջանակում՝ ապրիլի 12-16-ը նախատեսվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրների և համաշխարհային գիտնականների կողմից Կենտրոնական Ասիայի համալսարանների համար անցկացնել դասախոսություններ:
Փառատոնին մասնակցությունը բաց է և անվճար: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով: Պատասխանատու անձանց կոնտակտային տվյալներն են՝
Ադիլետ Ամիրով +77053429552, amirov@inpolicy.net,
Խաիրովա Ժանիա +77475844588, zhaniya@inpolicy.net