2021-2022 ուսումնական տարվա համար կրթաթոշակ` Սլովակիայի կառավարությունից

29.03.2021
Դիտումների քանակ՝ 1296

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար: Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենին տիրապետելը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Կրթաթոշակային ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել նշված հղումով։

Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով, ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ` անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, դիմել helpdesk@studyabroad.sk էլ․ փոստի հասցեով կամ +421 907 551 404 հեռախոսահամարով։ Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։

Պահանջվող փաստաթղթերի թվում է ՀՀ ԱԳ նախարարության կամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված` կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։ Հ․Գ․ ՀՊՏՀ միջազգային ծրագրերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։

Տեղեկատվությունը` ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: