Հիշեցում ուսանողներին. վաղը կկայանա հանդիպում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ

13.05.2019
Դիտումների քանակ՝ 960

Սիրելի ուսանողներ, հիշեցնում ենք, որ վաղը, մայիսի 14-ին, ժամը 14.10-ին բուհի հանդիսությունների սրահում կկայանա հանդիպում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ։ Հանդիպմանը, ինչպես նշել էինք ավելի վաղ, կներկայացվի ուսանողական էլեկտրոնային հարցումների հայեցակարգը։

Ուսանողների կարծիքը առանցքային է հայեցակարգի ներդրման գործում, ուստի ձեր մասնակցությունը, սիրելի ուսանողներ, շատ կարեւոր է։