Միջազգային երիտասարդական ֆորումի հրավեր

13.05.2019
Դիտումների քանակ՝ 1002

Հունիսի 24-30-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտը, Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է միջազգային երիտասարդական ֆորում՝ «Մետաքսի ճանապարհ – Նոր ձևաչափ – Կանաչ ստանդարտ»:

Ֆորումի հիմնական գաղափարը առևտրատնտեսական և հումանիտար կոոպերացիայի ընդհանուր պատկերի մոդելավորումն է Եվրասիական երկրների համակարգված և փոխշահավետ զարգացման համատեքստում:

Մասնակցության են հրավիրվում է 18-30 տարեկան ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականները, ձեռներեցները, հասարակական գործիչները:

Ֆորումը կանցկացվի «Եվրասիա -2040» երիտասարդական ռազմավարական դինամիկ խաղի ձևաչափով, որի ընթացքում երիտասարդ հետազոտողներին կտրվեն տեսական և գործնական առաջադրանքներ Եվրասիական երկրների միջև արդյունաբերության, առևտրային, մշակույթի, կրթության, բնապահպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության նորարարական նախագծերի մշակման նպատակով:

Ֆորումի մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ «Եվրասիա -2040» երիտասարդական ռազմավարական դինամիկ խաղի հաղթողներին կընձեռնվի հնարավորություն հրապարակել իրենց գիտական հետազոտությունների արդյունքները ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված «Տնտեսական ռազմավարություններ» (ISSN 1680-094X) և «Միկրոտնտեսագիտություն» (ISSN 1817-1591) պարբերականներում:

Մասնակցության հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 15-ը Nemkova@inesnet.ru (զուգահեռ ուղարկելով ovn3101@inbox.ru հասցեին), նշելով թեմա դաշտում՝ «Ֆորումի շրջանակներում «Եվրասիա -2040» մրցույթի համար» («На конкурс „Евразия-2040“ в рамках Форума):

Կացության և սննդի ծախսերը հոգում են ֆորումի կազմակերպիչները: Ճանապարհածախսը և մասնակցության վճարը հոգում է մասնակիցը:

Մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև մասնակցության հայտը հասանելի են այստեղ: