«Պաշտոնական Տեղեկագիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում դասընթաց կվարեն

13.09.2019
Դիտումների քանակ՝ 1437

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ժ.13:00 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի 315 լսարանում «Պաշտոնական Տեղեկագիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Վահագն Զաքարյանի և Էդմոնդ Դավթյանի նախաձեռնությամբ կկայանա «Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ (Arlis.am) թեմայով հանդիպում-դասընթացը: Հանդիպման շրջանակներում ուսանողներին կներկայացվեն ծրագրի պատուհանները, բաժինները, իրավական ակտերի որոնման հնարավորությունները և կիրառվող գործիքները, որոնք հնարավորություն կընձեռեն ծրագիրը որոնողին ծանոթանալ տվյալ իրավական ակտի կարգավիճակին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը: