Առցանց դասընթաց՝ Էրազմուս+ 2019 Բարձրագույն կրթության բնագավառում կարողությունների զարգացման նախագծերին դիմելու վերաբերյալ

23.11.2018
Դիտումների քանակ՝ 890

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա «Ինչպես պատրաստել հաջողակ նախագծի առաջարկ» թեմայով առցանց դասընթացը, որը կազմակերպվում է Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) կողմից այն անձանց համար, ովքեր պատրաստում են իրենց առաջարկները՝ Էրազմուս+ 2019 Բարձրագույն կրթության բնագավառում կարողությունների զարգացման նախագծերին դիմելու համար:
Դասընթացը կտևի 2 ժամ: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղմամբ, իսկ մանրամասների համար այցելեք՝ հետևյալ հղումով
Հայտարարությունը ստացվել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: