Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

07.02.2022
Դիտումների քանակ՝ 762

ՀՊՏՀ-դիմորդ կապի ամրապնդման նպատակով փետրվարի 18-ին, ժամը 14․00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կկազմակերպվի բաց դռների օր։ Այն հնարավորություն կընձեռի ծանոթանալու ՀՊՏՀ գործունեությանը, կառուցվածքին, համալսարանական կյանքին, ինչպես նաև ընդունելության կարգին։
Ապագա դիմորդները կարող են նաև շրջել համալսարանում, հարցեր ուղղել ՀՊՏՀ ներկայացուցիչներին։
Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում։

Սիրով սպասում ենք։