Արի՛ մաքսային ծառայություն

08.02.2022
Դիտումների քանակ՝ 1041

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է հանդիպում ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների համար, որի շրջանակներում ներկայացվելու է նոր չափանիշներով մաքսային ծառայողների պատրաստման աննախադեպ դասընթացների շարք, որի մասնակիցը կարող եք լինել Դուք: Դասընթացը հաջողությամբ ավարտածները մաքսային ծառայությունում աշխատանքի ընդունվելու հնարավորություն կստանան:

ՀՊՏՀ շրջանավարտների և ուսանողների համար կազմակերպվող հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 10-ին, ժամը 12։00-ին՝ ՀՊՏՀ նիստերի սրահում։

Դասընթացի ընդունելության կարգի, ժամկետների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 844 988, 060 844 951 կամ գրել trainingcenter@customs.am էլեկտրոնային փոստին:

Ներկայացնում ենք նաև ՊԵԿ պատրաստած տեսահոլովակների հղումները.

Տեսահոլովակ-1. Հայաստանի մաքսային ծառայության բարեփոխման նոր փուլի մասնակիցը կարող եք լինել նաև Դուք:

Տեսահոլովակ-2. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացներ՝ մաքսային համակարգում աշխատելու իրական հնարավորությամբ:

Տեսահոլովակ-3. Աշխատելու իրական հնարավորություն և մրցակցային վարձատրություն. փորձի՛ր ուժերդ մաքսային համակարգում:

Հոլովակ-ցուցահանդես. ՊԵԿ-ը կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին: