Բաց դռների օր՝ ապրիլի 22-ին

15.04.2024
Դիտումների քանակ՝ 281

Սիրելի՛ դիմորդներ, ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։

Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև «Տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթ–2024»-ի ամփոփումը, և հայտնի կդառնան լավագույնների անունները։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, կառավարման ֆակուլտետ)։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել։

Սիրով սպասում ենք։