Դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ «Ամբերդ» կենտրոնից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով և արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ՝ «ՀՀ-ում շինանյութի շուկայի ուսումնասիրություն (ամրանների շրջանառության ոլորտի օրինակով)» թեմայով:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հավելված 1-ը և հավելված 2-ը հասանելի են ակտիվ հղումներով։