Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

02.12.2022
Դիտումների քանակ՝ 518

Սիրելի՛ դիմորդներ, դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին, կշրջեք համալսարանում, ձեր հարցերը կուղղեք ՀՊՏՀ ներկայացուցիչներին։ Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, կառավարման ֆակուլտետ)։ Սիրով սպասում ենք։