ՀՊՏՀ-ում տեղի կունենա «Կրիպտոարժույթները որպես ապագայի տնտեսության արյունատար անոթնե՞ր» թեմայով բաց դաս
02.12.2019
Դիտումների քանակ՝ 1877
Դեկտեմբերի 4-ին, ժամը 9։30-ին ՀՊՏՀ-ում (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 72 լսարան) տեղի կունենա բաց դաս՝ «Կրիպտոարժույթները որպես ապագայի տնտեսության արյունատար անոթնե՞ր» թեմայով։ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանի հրավերով բանախոսելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ, ծրագրավորող, Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը, որը հմտացել է կրիպտոարժույթների ինչպես տեսական ուսումնասիրության, այնպես էլ գործնական կիրառության մեջ։
Դասը «Միջազգային բիզնես» առարկայի շրջանակում է: Հրավիրվում են թեմայով հետաքրքրվածները: