Էդինբուրգում վերապատրաստվելու հնարավորություն՝ ՀՊՏՀ վարչական աշխատակիցների համար

09.03.2020
Դիտումների քանակ՝ 1294

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Էդինբուրգի Նափիեր համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները պետք է մինչև ս.թ. մարտի 17-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus․asue@gmail.com (խնդրում ենք դիմում-հայտը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին) էլ. փոստին ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում անպայման նշելով "Training Mobility-Edinburgh Napier University"

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր) (լեզվի իմացությունը պետք է պարտադիր բավարարի C1 մակարդակը)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է միջազգային կապերի բաժնի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus․asue@gmail.com էլ. փոստին:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: