Ծրագրի մասնակցության և կրթաթոշակի տրամադրման հայտարարություններ

09.03.2020
Դիտումների քանակ՝ 1034

Ակադեմիական փոխանակման լեհական ազգային գործակալությունը (The Polish National Agency For Academic Exchange - NAWA) ներկայացնում է ծրագրի մասնակցության և կրթաթոշակի տրամադրման հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ստորև:

Ulam Programme

«Ulam Programme»-ի նպատակն է օգնել օտարերկրյա հետազոտողներին զարգացնելու իրենց կարիերան` աշխուժացնելով միջազգային շարժունակությունը, ինչպես նաև հնարավորություն տալ Լեհաստանում ստեղծելու գիտական համագործակցություն՝ հյուրընկալող հաստատությունների հետ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ակադեմիական փոխանակման լեհական ազգային գործակալության (NAWA) պաշտոնական կայք:

«Ստեֆան Բանախ»-ի անվան կրթաթոշակային ծրագրի մեկնարկ (The Stefan Banach Scholarship Programme)

«Ստեֆան Բանախ»-ի անվան կրթաթոշակային ծրագիրը Լեհաստանի զարգացման օժանդակության շրջանակներում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության և ակադեմիական փոխանակման լեհական ազգային գործակալության (NAWA) համատեղ նախաձեռնությունն է:

Մասնակցելով ծրագրին՝ Դուք կստանաք Լեհաստանում անվճար ուսուցման հնարավորություն՝ գիտության և բարձրագույն կրթության նախարարության վերահսկողության ներքո, ուսումնառության հետևյալ ոլորտներում` ինժեներատեխնիկական, գյուղատնտեսական և բնական գիտություններ: Մանրամասները հասանելի են այստեղ: