«Արդշինբանկ»-ի թիմին միանալու հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

22.03.2022
Դիտումների քանակ՝ 1392

Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնելու են բանկի կողմից առաջարկվող «Դարձի՛ր բանկիր» և «Ամբասադոր» ծրագրերը։

«Դարձի՛ր բանկիր» ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար է, որոնք ունեն բարձրագույն կրթություն և մեծ ցանկություն՝ դառնալու ոլորտում առաջատար մասնագետ՝ վարկային, սպասարկող մասնագետ, ոչ ռեզիդենտ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների, պրոդուկտների մշակման, ֆինանսական վերլուծությունների և մի շարք այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում ուսանողներին կներկայացվի նաև «Արդշինբանկ»-ի կողմից առաջարկվող ևս մեկ՝ «Ամբասադոր» ծրագիրը, որին կարող են մասնակցել 2-րդ և 3-րդ կուրսի ակտիվ ուսանողները՝ ստանալով հետևյալ արտոնությունները՝

· թոշակ 10,000 ՀՀԴ չափով, 3 ամիս ժամկետով,

· մասնակցություն «Արդշինբանկի» կողմից իրականացվող միջոցառումներին,

· ակտիվ մասնակցելու, նոր առաջարկների դեպքում նաև 3-ամսյա ժամկետի երկարաձգում և զեղչատոկոս վարձից։

Մանրամասները՝ հանդիպման ժամանակ։