Անգլերենի քննություն՝ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար

22.03.2022
Դիտումների քանակ՝ 1555

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, Cambridge Assessment English)։ Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:

Հիշեցնենք , որ քննությանը չեն կարող մասնակցել այն ուսանողները, որոնք սովորում են ավարտական կուրսերում (առկա բակալավրիատ 4-րդ, առկա մագիստրատուրա 2-րդ, հեռակա բակալավրիատ 4-րդ, հեռակա մագիստրատուրա 5-րդ):

Քննությունն անցկացվելու է մարտի 30-ին և 31-ին` ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (Կառավարման մասնաշենքի) 315 լսարանում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով, մինչև մարտի 27-ը ներառյալ։

Մասնակիցներն անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։

Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք ձեր տվյալները լրացրեք ուշադիր և ճշգրիտ)։

Ուսանողները նախօրոք իրենց էլեկտրոնային հասցեին կստանան հաստատման նամակ և քննության օրվա մասին տեղեկատվություն (քննության օրը փոփոխման ենթակա չէ)։ Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր կհաստատեն իրենց մասնակցությունը հետադարձ նամակով։

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել յուրաքանչյուր կիսամյակում մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն քննություն երկու կիսամյակում, հաշվի կառնվի վերջին հանձնված քննության արդյունքը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com, int.mobility@asue.am էլփոստի միջոցով: