Սովորելու հնարավորություն՝ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

16.04.2021
Դիտումների քանակ՝ 1543

Հայաստանի պետական տնտեսագիտական և Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի (Լեհաստան)  համալսարանների միջև  «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կստանան առաջադրվելու Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ մագիստրատուրայում և ավարտական կուրսում չեն,
  • սովորում են ՀՊՏՀ-ում և 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում չեն լինի ավարտական կուրսում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև  ապրիլի 22-ը, ժամը 23։59-ը լրացնեն հետևյալ հայտը:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am  էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։