Սովորելու հնարավորություն Կրակովի տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան)

04.11.2021
Դիտումների քանակ՝ 1057

Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կստանան Կրակովի տնտեսագիտական համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

  • սովորում են ՀՊՏՀ առկա կամ հեռակա ուսուցման համակարգում, սակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսի վերջին կիսամյակում,
  • աշնանային կիսամյակում «Էրազմուս+» ծրագրին դիմելիս սովորում են առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, հեռակա բակալավրիատի  2-րդ, 3-րդ, 4-րդ, առկա մագիստրատուրայի 1-ին, հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, հավաստագիր (IELTS կամ TOEFL® iBT, Cambridge Assessment English քննությունների վավեր հավաստագրեր, ինչպես նաև ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիր),
  • ունեն բարձր առաջադիմություն. նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում (մագիստրատուրայում սովորողները կարող են ներկայացնել մագիստրատուրայի առաջին կիսամյակի ՄՈԳ-ը),
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում։

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 8-ը, ժամը 23։59–ը լրացնեն հետևյալ հայտը:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից