Գդանսկի համալսարանում ուսանելու հնարավորություն
Հայաստանի պետական տնտեսագիտական և Գդանսկի (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կստանան առաջադրվելու Գդանսկի համալսարանի (Լեհաստան) կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝
- սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերում,
- սովորում են ՀՊՏՀ մագիստրատուրայում և ավարտական կուրսում չեն,
- սովորում են ՀՊՏՀ-ում և 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում չեն լինի ավարտական կուրսում,
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
- ունեն բարձր առաջադիմություն,
- ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև մայիսի 27-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից